Սպորտ

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից մեծ սպասելիք ունեմ. Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի գլխավոր մարզիչ

2 րոպեի ընթերցում

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից մեծ սպասելիք ունեմ. Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Թադե Մարտիրոսյանը մեծ սպասելիքներ ունի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից:

«Հավաքականը ստեղծվել է բարձր մակարդակի բասկետբոլիստներով, որոնք հանդես են գալիս տարբեր առաջնություններում: Մեր նպատակն այն է, որ միահյուսենք բոլորի ներուժը: Ուզում ենք լավ հիմք ունենալ հետագայում այլ տարիքային թիմերից համալրում ստանալով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Թադե Մարտիրոսյանը:

Մարզչի խոսքով` հավաքականը դեռևս ձևավորման փուլում է և ժամանակ է պետք ամբողջապես կայանալու համար:

«Մեծ ցանկություն ունենք Հայաստանը ներկայացնել լավագույնս: Արդեն մոտ 10 օր հավաք ենք անցկացնում այստեղ` Երևանում, բասկետբոլիստներն էլ լավ վիճակում են: Մարզումային գործընթացը սկսել էինք ԱՄՆ-ում, այստեղ էլ միացել են մի շարք բասկետբոլիստներ»,-ասաց նա:

Խոսելով փոքր երկրների Եվրոպայի առաջնության հիմնական մրցակիցներից` Մարտիրոսյանն առանձնացրեց, որ ի տարբերություն Հայաստանի ընտրանու, մյուս թիմերը տևական ժամանակ է ձևավորված են ու խաղային փորձ ունեն:

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը պատրաստվում է Կոսովոյի Պրիշտինա քաղաքում հունիսի 25-30-ը կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային մրցաշարին:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում