Ռուսաստան

Գիշերը Ռուսաստանն ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհ և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Գիշերը Ռուսաստանն ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը ոչնչացրել և կալանել են 114 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Կրասնոդարում կա 1 զոհ, 6 վիրավոր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ 70 ԱԹՍ կալանվել է Ղրիմի և Սև ծովի, 43-ը՝ Կրասնոդարի երկրամասի և 1-ը՝ Վոլգոգրադի մարզի օդային տարածությունում: 

Պաշտպանության նախարարությունում նաև հայտնել են, որ Սևծովյան նավատորմի ծովային օդուժը Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 6 հեռակառավարվող նավ։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Telegram-ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է Կրասնոդարի կաթսայատան աշխատակիցներից մեկը։ 

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ն ընկել է Կրասնոդարի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, բռնկվել է հրդեհ, որը մարվել է։ ԱԹՍ-ների բեկորներից Կրասնոդարում տուժել է 6 մարդ։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ի  առավոտյան հայտնել են, որ գիշերը ռուսական բանակն օդային բազավորման չորս թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ: Գերատեսչությունում նշել են, որ չորս հրթիռներն էլ խոցվել են:

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Սերբիայում անհայտ անձն արբալետով վիրավորել է ոստիկանին

Եվրոպա

Սերբիայում անհայտ անձն արբալետով վիրավորել է ոստիկանին

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա

Աշխարհ

Ճապոնիայի գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կզբաղեցնի կին պաշտոնյա

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

Աշխարհ

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտնել է, թե ուր կգնա իր ունեցվածքի մեծ մասը մահից հետո

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Աշխարհ

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

Վրաստան

Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրոպա

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Իրան

Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կատարին խնդրել է միջնորդ դառնալ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բանակցություններում

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

Իրան

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում