Մշակույթ

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով». Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմն իր շուրջ է համախմբել համաշխարհային աստղերի

4 րոպեի ընթերցում

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով». Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմն իր շուրջ է համախմբել համաշխարհային աստղերի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի շրջանակում հուլիսի 8-ին Երևանում տեղի կունենա նրան նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AVA FILMS-ի, ֆրանսիական LA HUIT-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ հայ-ֆրանսիական կինոնկարն ունի միջազգային թիմ և լայն աշխարհագրություն: Ֆիլմի ստեղծագործական կազմն ընդգծում է՝ Փարաջանովն ազատատենչ էր, մեծ հռչակ էր վայելում, ուստի այլ կերպ նրան անդրադառնալ չէին կարող:

Ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, հեղինակ Զառա Ջյանի խոսքով՝ Հայաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Լատվիայում նկարահանված կինոնկարի պրեմիերային ներկա կլինեն հեղինակավոր հյուրեր, որոնք հանդես են եկել որպես ֆիլմի հերոսներ: 

Ջյանն ասում է՝ կինոնկարի հարցազրույցի հերոսները բաժանված են երեք մասի՝ հետխորհրդային շրջանի մշակութային գործիչներ, մշակույթի գործիչներ, Ս. Փարաջանովի գործընկերներ և ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ:

Ֆիլմում ընդգրկված են Ատոմ Էգոյանը, Թարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան, Ժուել Շապրոն, Ալի Խամրաևը, Լորա Գուերան, Լևոն Աբրահամյանը, Արտավազդ Փելեշյանը: 

«Ֆիլմի ճանապարհը սկսվեց փարաջանովյան ոճով՝ միստիկ իրադարձություններով լի: Երբ սցենարը նոր էինք գրել և պետք է սկսեինք մեր ճանապարհը, հասկացանք, որ 2024-ին Փարաջանովի 100-ամյակն է: Նախորդ տարի մայիսին մեզ անհնար էր թվում կարճ ժամանակահատվածում այս ամենն իրականացնելը: Բարեբախտաբար, ամեն բան կարողացաք միասին անել: Ամեն ինչ սկսվեց Էմիր Կուստուրիցայից. նրան նկարահանելու նպատակով մեկնեցինք Սերբիա, ապա «Ոսկե ծիրան»-ի շրջանակում շատերը ժամանեցին Հայաստան, ինչը, իհարկե, հիանալի հնարավորություն էր: Մեր ֆիլմի հերոսները հրաշալի զուգադիպությամբ ճիշտ պահին հայտնվում էին ճիշտ տեղում: Ֆիլմի պատկերի հեղինակ Նորայր Կասպերի միջոցով էլ, որ Ատոմ Էգոյանի հետ աշխատել է և ընկերն է, կարողացանք Բեռլինում նկարահանել Էգոյանին: Վերջինիս մասնակցությունը հրաշքի պես էր, քանի որ մեծ զբաղվածություն և ժամանակի սղություն ուներ: Իսկապես ֆիլմին պետք էր նաև Ատոմ Էգոյանի պես հերոս, որը կներկայացներ մեր ազգային ողբերգության պատճառները: Թարսեմ Սինգխն էլ, ընդունելով առաջարկս, մեծ ճանապարհ անցավ, որպեսզի հենց Հայաստանում նկարահանենք նրան»,-պատմում է ռեժիսորը:

Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ դրամատիկ իրադարձություններով պայմանավորված երկիրը լքելու և հայրենիք՝ Հայաստան, վերադառնալու որոշմամբ, որտեղ պետք է գտնի կյանքը շարունակելու արժեքավոր օրինակ և լուծումներ: Փարաջանովի թանգարանը դառնում է ոգեշնչման վայր: «Ինչպես ֆիլմի խաղարկային հատվածում հերոսուհին թողնում է իր բնակավայրը, այնպես էլ ես՝ 2020-ից հետո չէի կարողանում ապրել Մոսկվայում: Երբ Երևանում ծանոթներիս ուղեկցում էի Փարաջանովի թանգարան, մի պահ կանգնեցի Փարաջանովի «Երեք ազգերի զավակ» ինքնանկարի դիմաց, ինչ-որ մի բան տեղի ունեցավ ներսումս: Տեսնելով ինքնանկարը՝ հասկացա, թե խորհրդային տարիներին Փարաջանովը որքան դժվարությունների միջով է անցել, սակայն հավատարիմ է մնացել իր գործին. իսկական հանճար էր: Մեծ շնորհակալություն եմ հայտնում Փարաջանովի թանգարանի անձնակազմին, Զավեն Սարգսյանին, որ ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն նրա շնորհիվ ունենք այդ թանգարանը»,-եզրափակում է Զառա Ջյանը: 

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի կայացմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, CNC, Cine+-ը:

Անժելա Համբարձումյան

 

Տեղադրություն

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Հայաստան

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Պատահար

Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է մոտ 220 հակ անասնակեր

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Տնտեսություն

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Սպորտ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

«Արզնի 2» ջրատարի վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Արաբկիր վարչական շրջանի բազմաթիվ բաժանորդներ ջուր չեն ունենա

Հայաստան

«Արզնի 2» ջրատարի վթարի  վերացման աշխատանքներով պայմանավորված՝ Արաբկիր վարչական շրջանի բազմաթիվ բաժանորդներ ջուր չեն ունենա

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

Հայաստան

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

Կոպճային ծածկույթով կապահովվի  Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը

Հայաստան

Կոպճային ծածկույթով կապահովվի Վարդենիս-Այրք-Ներքին Շորժա-Վերին Շորժա մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Հայաստան

Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Պատանի հայ հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Սպորտ

Պատանի հայ հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

ԵԱԶԲ-ն, ՄԱԿ ՊՀԾ-ն ու «Երեմյան Ֆարմը» Հայաստանում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման վերաբերյալ մտադրությունների մասին համաձայնագիր են կնքել

Հայաստան

ԵԱԶԲ-ն, ՄԱԿ ՊՀԾ-ն ու «Երեմյան Ֆարմը» Հայաստանում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման վերաբերյալ մտադրությունների մասին համաձայնագիր են կնքել

Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը

Հայաստան

Դրամ 30-30․ IDBank-ն ու Կենտրոնական Բանկն ամփոփում են նախագիծը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում