ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱրարատԲանկը սույն թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․

Թողարկման ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար

Քանակը՝ 200 հազար հատ

Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը՝ 48 ամիս

Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5.75%

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսա:

«Ի դեպ, բանկի կողմից թողարկված պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Ֆոնդային բորսայում  մինչև 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտները ազատված են եկամտային հարկից»,-  նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Սևակ Մանուկյանը:

ԱրարատԲանկի 28-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։  

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2024թ․-ի ապրիլի 10-ին։ 

 

Հայերեն English

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը