«Օլիմպիականները. Փարիզ-2024». Ըմբշամարտի ժամանակ պետք է կարողանալ ստեղծագործել. Արսեն Հարությունյան

6 րոպեի ընթերցում

Արսեն Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սպորտի հենակետային մարզաձևերի շարքում եղել և մնում է ըմբշամարտը: Վերջին տարիներին Հայաստանի ազատ ոճային ըմբիշները նոր նվաճումների են հասել:  

«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերոսը ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մեդալակիր Արսեն Հարությունյանն է, ով կմասնակցի իր երկրորդ Օլիմպիական խաղերին:

Արսեն Հարությունյան

Ազատ ոճային ըմբիշ

24 տարեկան

Եվրոպայի քառակի չեմպիոն

Աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր

Փարիզ-2024-ը երկրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը` օգոստոսի 8-9

 

-Արսեն, ինչպե՞ս է ընթանում Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը:

-Շատ լավ ուսումնամարզական հավաքներ ենք ունեցել: Մասնակցեցի մեկ միջազգային մրցաշարի, որի շնորհիվ հասկացա, թե ինչ մարզավիճակում եմ։  Հաջորդիվ արդեն Օլիմպիական խաղերն են:   

-Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ խաղերն են: Փորձառություն արդեն ունեք, ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում այս խաղերին:   

-Փարիզ-2024-ին մոտենում եմ այլ մտածելակերպով: Տոկիոյի խաղերին շատ երիտասարդ էի ու փորձի պակաս ունեի, կային պահեր, որ թերանում էի: Արել եմ ամեն ինչ, որ այս Օլիմպիական խաղերին բոլոր թերությունները շտկած մոտենամ: Մարզումներս ավելի հավաքված եմ անցկացնում, ավելի կենտրոնացած եմ:

-Ձեզ համար ի մի բերելով՝ ի՞նչ տեղի ունեցավ Տոկիոյում, որտեղ դուք դուրս մնացիք առաջին իսկ գոտեմարտում:  

-Կյանքումս ամենամեծ սխալը, որը թույլ եմ տվել, եղել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին պատրաստվելու փուլում: Այդ Խաղերում բոլոր թերացումների մեղավորը ես էի: Այսպիսի խոսք կա` ինչի պատրաստվում ես, այն էլ տրվում է քեզ: Ես լավ չէի պատրաստվել:  

-Իսկ ո՞րն էր Ձեր սխալը:

-Մարզումներս թուլացրել էի: Տպավորություն ունեի, թե լավ եմ մարզվում, բայց իրականում այդպես չէր: Օլիմպիական չեմպիոն դառնալու համար պետք է մարզվես անդադար, իսկ ես այդպես չէի անում: Այդ Խաղերից հետո հասկացա, որ միայն ու միայն մարզումներն են հաղթանակ բերում: Երբեմն, հավասար մրցակցության պայմաններում կարող ես և պարտվել:

-Հիմա ինքներդ Ձեզ ապացուցելու բան ունե՞ք:

-Միշտ ինքս ինձ ապացուցելու բան ունեմ: Այսքան մարզումային փուլեր անցնելով՝ վերջում մրցման ժամանակ ինքս ինձ պիտի ապացուցեմ, որ գնահատում եմ այն ջանքը, տանջանքը, որ նախապատրաստական փուլում թափում ենք մարզիչների հետ:   

-Արդյոք Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը բացառի՞կ է, թե՞ նույնն է, ինչ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին ընդառաջ։  

-Հիմա ինձ համար տարբերություն չկա: Պատրաստվում եմ այնպես, ինչպես Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը:  

-Արսեն, ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, որը մենք` կողքից  հետևողներս, չենք տեսնում:

-Բարդ հարց տվեցիք: Կարծում եմ՝ անկախ նրանից, թե խոսքն ինչ մասնագիտության մասին է, եթե չես սիրում մասնագիտությունդ, ոչինչ չես սիրի նրանում:  Եթե մեծամասնությունը կարծում է, որ ըմբշամարտը միայն ուժի մարզաձև է, դա այդպես չէ: Այդտեղ խելք էլ է պետք արագ կողմնորոշվելու համար: Ըմբշամարտի ժամանակ պետք է կարողանալ ստեղծագործել: Օլիմպիական չեմպիոններն, օրինակ, տարբերվում են, տարբերվում են հենց իրենց մտածելակերպով, մոտեցմամբ, ստեղծագործելու ունակությամբ:  

-Արսեն, սկսե՞լ եք վայելել անգամ մարզումները, և եկե՞լ եք գիտակցության, որ մեդալի գինը անդադար ջանասիրությունն է:  

-18 տարի է, ինչ մարզվում եմ, ըմբշամարտի մեջ եմ: Կարծում եմ` քիչ ժամանակ չէ: Հիմա արդեն այն տարիքում եմ, որ կարիերայի ավարտին քիչ է մնացել, և ոչինչ չպետք է բաց թողնել: Անկեղծանամ՝ ինքս չեմ սիրում ծննդյանս օրը տոնել: Ինչո՞ւ, որովհետև ըմբշամարտում դեռևս չեմ հասել այն ամենին, ինչն իսկապես ուզում եմ, և ամեն տարի ինձ առավել քիչ ժամանակ է մնում նպատակներիս հասնելու համար:

-Իսկ ի՞նչն է փոխվելու օլիմպիական մեդալ նվաճելուց  հետո: 

-Կարծում եմ՝ արդեն ավելի հանգիստ խղճով եմ մարզվելու ու  կհասկանամ, որ մարզումներս տվել են իրենց արդյունքը: Սպորտային կյանքը կարճ է․ կարծես երեկ էր, որ 15 տարեկանում դարձա փոքրերի Եվրոպայի չեմպիոն, իսկ հիմա արդեն 24 տարեկան եմ:

- Եթե մեկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու համաշխարհային սպորտի պատմության մի ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք:

-Բեսիկ Կուդուխովին:

-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-Աստծով, լավը պիտի լինեն:

 

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայերեն Español فارسی Français Русский 中文

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև