Հրապարակային պայքարը շարունակվելու է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը խոսեց առաջիկա ծրագրերի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորման փուլ է մտել, որն ավելի ներառական և ավելի ընդգրկուն է դառնալու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։  

«Հունիսի 12-ը ջրբաժան էր և դրանով մենք պայքարի վերադասավորման փուլ ենք մտել, որն ավելի ներառական և ավելի ընդգրկուն է դառնալու։

Բովանդակությունը մնալու է նույնը։ Մեր շարժումը եղել է ընդդեմ ստի։ Որքան այդ ստի ծավալը մեծանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Շարժումը, պայքարը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, ներքին, կազմակերպչական վերադասավորումներով, շուտով դրա ականատեսն ու մասնակիցը կլինեք»,-ասաց Գալստանյանը։ 

Շարժման առաջնորդի խոսքով՝ ոչ ոք ո՛չ նահանջելու, ո՛չ էլ որևէ ձևով պայքարից հրաժարվելու միտում ունի։ 

Գալստանյանը նաև հայտարարեց, որ իրենց պայքարի քաղաքական բաղադրիչը մնում է նույնը՝ գործող   իշխանության հեռացումը։ 

«Փողոցային, հրապարակային պայքարը, բնականաբար, շարունակվելու է։ Այն ողջ Հայաստանով է տարածվելու։ Դետալներն այս պահին չեմ կարող ասել հասկանալի պատճառներով»,- եզրափակեց  Գալստանյանը։ 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին