Աշխարհ

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ առնվազն 550 ուխտավոր է մահացել շոգի պատճառով

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ առնվազն 550 ուխտավոր է մահացել շոգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական երկրներից առնվազն 550 ուխտավոր է մահացել շոգի պատճառով Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով արաբական երկրների դիվանագիտական աղբյուրների։

Մահացածների ընդհանուր թվից 323-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Բոլորը մահացել են շոգից, բացի մեկից, որը վնասվել և մահացել է ամբոխի հրմշտոցի ժամանակ։ Մահացածներից առնվազն 60-ը Հորդանանից են։ Հունիսի 18-ին Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը հայտնել էր Իրանից առնվազն 11 ուխտավորի մահվան մասին։

Մեքքայում օդի ջերմաստիճանը հաջի ժամանակ այս տարի հասնում է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի, նշում է գործակալությունը։

Ըստ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր է մասնակցում հաջին, որոնցից 1,6 միլիոնը՝ արտասահմանից։ 

Հաջը ուխտագնացություն է դեպի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի սուրբ վայրեր, որոնք կապված են Մուհամեդ մարգարեի կյանքի հետ: Հաջ կատարել պարտավոր է յուրաքանչյուր մուսուլման, եթե թույլ են տալիս նրա հնարավորությունները: Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունենում հունիսի 14-ից մինչև 19-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում