Հայաստանը Ֆրանսիայից ձեռք կբերի CAESAR հրետանային համակարգ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման մանրամասներին: 

Բանակ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է ստորագրել ֆրանսիական ընկերության հետ

«Շարունակում ենք Հայաստանի հետ ամրապնդել պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունները: Ջերմ և արդյունավետ հանդիպում իմ պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ՝ Eurosatory-ի շրջանակում։ Նոր կարևոր մեկնարկ՝ CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման մասին պայմանագրի կնքմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Սեբաստիեն Լըկորնյուն: 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文