«Օլիմպիականները. Փարիզ-2024». Հիմա ինձ առավել մոտ եմ զգում օլիմպիական ոսկուն. Արթուր Դավթյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մարմնամարզության դպրոցը վերջին տարիներին այլ մակարդակի է բարձրացրել մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը, հարգանքն ու սպասելիքները մարզիկներից: 

«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է, ով Փարիզում կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային սպորտում:  

Արթուր Դավթյան

Մարմնամարզիկ (հենացատկ)

31 տարեկան

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 

Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե, եռակի արծաթե, կրկնակի բրոնզե մեդալակիր

Եվրոպական խաղերի հաղթող

Փարիզ-2024-ը չորրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը` հուլիսի 27, օգոստոսի 4

-Արթուր, եկեք սկսենք ամենասկզբից: Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել մարմնամարզությամբ: 

-Մարմնամարզությամբ սկսել եմ հետաքրքրվել 5 տարեկանից, բայց ոչ իմ ցանկությամբ․ Ծնողներս էին որոշել ինձ բերել մարմնամարզության: Եվ առաջին իսկ մարզումներս եղել են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում` ընկեր Հակոբի մոտ (հեղ. Հակոբ Սերոբյանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչն է): Իսկ 16 տարեկանում, երբ նորից Ռուսաստանից վերադարձանք Հայաստան, կրկին սկսեցի այստեղ մարզվել: 

-Ինչպե՞ս եք հիշում առաջին մարզումները: 

-Եթե անկեղծ՝ այդքան լավ էլ չեմ հիշում, սակայն հիշում եմ, որ լաց էի լինում և մեծ ցանկություն էլ չունեի մարզվելու: Բայց մարզումների ընթացքում հստակ դարձավ, որ տվյալներ ունեմ, և ծնողներս էլ հետևողական էին` ստիպում էին մարզվել: 

-Ինչպե՞ս եք նախապատրաստվում Օլիմպիական խաղերին:

-Մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը մենք կմեկնենք Ֆրանսիա, որտեղ էլ կսկսենք վերջնական նախապատրաստական փուլը: Մարզվելու ենք ոչ թե Փարիզում, այլ Փարիզից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող քաղաքում: Ամենակարևորն այն է, որ գործիքներն այն նույն գործիքներն են, որոնք լինելու ենք Օլիմպիական խաղերին: Եթե անկեղծ՝ որքան մրցաշարի Ֆրանսիայում մասնակցել եմ, ամեն ինչ հրաշալի է եղել: Նախ մթնոլորտն է լավը, հետո երկրպագուներն են այլ: Եվ, վերջիվերջո, Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է: 

-Բացառիկ երևույթ է համաշխարհային սպորտում, որ մարզիկը կարողանում է մասնակցել 4 Օլիմպիական խաղերի: Փարիզ-2024-ը ձեր 4-րդ խաղերն են: Հիմա, հետ նայելիս, ինչպե՞ս եք հիշում առաջին խաղերը` Լոնդոն-2012-ը և ի՞նչ եք սպասում Փարիզ-2024-ից: 

-Գիտեք, Լոնդոնի խաղերում փորձս այսքան մեծ չէր։ Բացի այդ, այն տարիներին հենացատկի վարժությունն այդքան բարդ չէր, որքան հիմա է: Այն ժամանակ հնարավորությունները քիչ էին կամ, գուցե, առհասարակ չկային: Բայց հիմա հսկայական փորձ ունեմ: Եվ վարժությանս բարդությունն ամբողջապես թույլ է տալիս պայքարել ամենաբարձր մեդալի համար: 

-Տոկիոյի Օլիմպիական խաղերում պարգևատրությունից հետո մեզ հետ  զրույցում ասացիք, որ բրոնզե մեդալ եք նվաճել, բայց այն ոսկու արժեք ունի: Ի՞նչն է փոխվել հիմա, ի՞նչ խորհրդով եք մոտենում այս խաղերին:

-Այո, Տոկիոյում նվաճած բրոնզե մեդալն այդ պահի համար ոսկու արժեք ուներ: Անկախ Հայաստանի պատմության մեջ դա մարմնամարզությունից առաջին մեդալն էր Օլիմպիական խաղերում: Ոսկու արժեք ունի, քանի որ մեր պայմաններն այնպիսին չեն, ինչպիսին միջազգային չափանիշներն են: Բայց հիմա այդ բրոնզե մեդալն այդքան հնչեղ չի լինի: Հիմա ինձ առավել մոտ եմ զգում օլիմպիական ոսկուն: Մրցակիցներս հիմա առավել ուժեղ են, բայց նաև ծանոթ են: Իսկ իմ երկու ցատկերին էլ հրաշալի եմ տիրապետում: Բայց պետք է սպասենք ու տեսնենք` ինչ կլինի:

-Արթուր, Փարիզի Օլիմպիական խաղերը Ձեր վերջին Խաղերը կլինե՞ն:

-Կարծում եմ, դեռևս ոչ: Բայց մեր դեպքում շատ կարևոր է, որ վնասվածք չունենամ: Եթե ամեն ինչ լավ լինի, գուցե, հաջորդ` Լոս Անջելեսի խաղերին էլ մասնակցեմ: Բայց ինձ համար ամենակարևորն այս Օլիմպիական խաղերն են:  

-Ո՞րն է մարմնամարզության գեղեցկությունը, որը դուք` մարզիկներդ, տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է: 

-Մեր մարզաձևն իսկապես բարդերից է: Մոտ 10 տարի է պետք, որպեսզի կարողանանք միջազգային մրցաշարերի մասնակցել: Երեխաները սկսում են մարզումները 5 տարեկանից․ ինչո՞ւ այդքան շուտ, քանի որ ամեն մի գործիքի վրա հազարավոր էլեմենտներ կան: Միայն տարիներ ընթացքում ես այդ ամբողջ բազան յուրացնում: Մարմնամարզությունը կարող է այլ մարզաձևերի համար հիմք լինել, հակառակը, սակայն, չի լինում: 

-Ինչպե՞ս կուզեիք, որ հիշեն Ձեզ՝ մարզաձևից հեռանալիս:

-Գիտեք, չեմ կարող ասել: Կուզենայի հեռանալ սպորտից հաղթողի կարգավիճակում, բայց սպորտը «թմրանյութի» պես բան է: Չեմ պատկերացնում, թե ինչպես եմ մի օր հեռանալու:  

-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն… 

-Շատ լավը:

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

Արթուր Դավթյան

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայերեն Español فارسی Русский 中文

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև