Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինկհին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ուղերձում մասնավորապես ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ունեցած փորձն արդյունավետորեն կշարունակեք ներդնել Հնդկաստանի պաշտպանության ամրապնդման գործում:

Թույլ տվեք մաղթել Ձեզ նորանոր ձեռքբերումներ Ձեր այս պատասխանատու պաշտոնում և երախտիքի խոսք հայտնել պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն անձամբ սատարելու և առաջ մղելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում