Ռուսաստանի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին խաբել ու մենակ էր թողել․ ԱԺ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել և մինչև վերջին պահը հավատացել, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ չի թողնի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա հղելը Ուկրաինայի Բուչա քաղաք հայկական պատվիրակության այցի առիթով։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ այցը որակել էր որպես «ոչ բարեկամական քայլ Երևանի կողմից»։

«Ես ԱԳՆ-ի փոխարեն չեմ պատրաստվում որևէ բան մեկնաբանել ոչ բարեկամական գործողությունների մասին։ Թող իրենք իրենց գործողություններին նայեն 2020 թվականից հետո։ Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել, երեխայի միամտությամբ հավատացել է, մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ չի թողնի, որ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին չի «գցի»։ Հազար ներողություն այդ բառի համար։ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին Ռուսաստանի իշխանությունը «գցել» է։ Մեզ խաբել են, մեզ թողել են մենակ»,-ընդգծեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ թեթև նախանձով և զարմանքով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հազարավոր հրթիռները, Կիպրոսից ինքնաթիռներ բարձրացան՝ օգնելու Իսրայելին։

«Ես չեմ խոսում նրա մասին, թե արդյոք արժեր թույլ տալ, որ 44-օրյա պատերազմը լիներ, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականին այդքան թույլ էր (այդ ժամանակ Ուկրաինայում պատերազմ չկար), որ թույլ տվեց, որպեսզի մտնեն ու մեր տղաներին կոտորեն։ Արդյոք Կասպից ծովում մի նավ չկա՞ր, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին։ Էլ չեմ խոսում ամբողջ պատերազմի ընթացքում, որ մենք միամիտ երեխաների պես հույս ունեինք, որ ինչ-որ ձևով կարող ենք պատերազմը կանգնեցնել և բոլոր հնարավոր տարբերակները փորձել ենք»,-եզրափակեց Սիմոնյանը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի Բուչա քաղաք Կիևում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցի առիթով՝ որակելով այն որպես «բացահայտ ոչ-բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»։

Հայերեն العربية English

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ