Մշակույթ

«Մարի Իզմիրլյան» մանկատան սաները ներկայացումից հետո հանդիպել են ԿԳՄՍ նախարարի և դերասանների հետ

2 րոպեի ընթերցում

«Մարի Իզմիրլյան» մանկատան սաները ներկայացումից հետո հանդիպել են ԿԳՄՍ նախարարի և դերասանների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարի Իզմիրլյան» մանկատան մի խումբ սաների նախօրեին հրավիրել էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ դիտելու «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը (բեմադրումը՝ Ռուզան Խաչատրյանի):

038A1151.JPG (1.47 MB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ներկայացումից հետո երեխաները բեմում զրուցել են դերասանների հետ, նրանց ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, կիսվել կերպարների մասին իրենց տպավորություններով: Նրանք նաև ոգևորությամբ ծանոթացել են թատրոնի հետնաբեմին, դերասանական արվեստին ու դերասանների առօրյային:

038A1165.JPG (1.27 MB)

Միջոցառմանը հետևել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացման ավարտից հետո երեխաների հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նրանց նախասիրություններով, խորհուրդ տվել իրենց առօրյայում անպայման ժամանակ հատկացնել մշակույթի և արվեստի մասին իմացությանը և խոստացել, որ ԿԳՄՍ նախարարությունը նրանց համար հաճախ կկազմակերպի նմանատիպ միջոցառումներ:

038A1125.JPG (1.12 MB)

Հանդիպման ավարտին երեխաները նախարարության կողմից հմտությունները զարգացնող տարաբնույթ խաղեր են նվեր ստացել:

Ներկայացումը «Մարի Իզմիրլյան» մանկատան սաների համար բեմադրվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին» միջոցառման շրջանակում:

038A1339.JPG (1.32 MB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում