Մշակույթ

«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում Սևանի և մայրաքաղաքի երաժշտական դպրոցները կհամագործակցեն

2 րոպեի ընթերցում

«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում Սևանի և մայրաքաղաքի երաժշտական դպրոցները կհամագործակցեն

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները համերգային ծրագրով հյուրընկալվել են մայրաքաղաքի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համերգային ծրագիրը բազմաբովանդակ է եղել, հագեցած, կատարումներն աչքի են ընկել կատարողական բարձր արվեստով: Սևանցի պատանի երաժիշտների ելույթներն արժանացել են բարձր գնահատականի և դրվատանքի:

Նույն ծրագրի շրջանակներում հոկտեմբեր ամսին Սևանում կհյուրընկալվեն այլ երաժշտական դպրոցների սաներ:

«Երևանի քաղաքապետարանի «Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի նպատակն է խթանել տարբեր երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցությունը։

Կարծում ենք, որ մեր սաների ներկայացրած համերգային ծրագիրը տպավորեց հյուրընկալող կողմին։ Մենք ևս շատ գոհ ու տպավորված մնացինք հյուրընկալությունից»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում