Հասարակական

Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 10-ին, ժամը 04:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1987 թ․) և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել են կայանած մեկ այլ «Renault» մակնիշի ավտոմեքենայի. կայանած «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազաբալոնների փականները, «Renault» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում