Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրում համայնք և ծանոթացել աղետի հետևանքներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրում համայնք, որտեղ հեղեղումների հետևանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասներ է կրել նաև Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով տեսանյութ:
Վարչապետը շփվել է տուժած համայնքի բնակիչների հետ և ծանոթացել աղետի հետևանքներին: