Հասարակական

Նիկոլ Փաշինյանն այցելել է հեղեղումների հետևանքով մեկուսացման մեջ հայտնված Լոռու մարզի Ճոճկան բնակավայր

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն այցելել է հեղեղումների հետևանքով մեկուսացման մեջ հայտնված Լոռու մարզի Ճոճկան բնակավայր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ճոճկան բնակավայր, որը հեղեղումների հետևանքով հայտնվել էր մեկուսացման մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը տեսանյութ է տարածել «Ֆեյսբուքի» իր էջում։

Բնակիչները ողջունել և շնորհակալություն են հայտնել վարչապետին իրականացվող աշխատանքների և տրամադրվող աջակցության համար։

Վարչապետը, շփվելով գյուղացիների հետ, նշել է, որ Ճոճկանում առաջին անգամ է և ընդգծել, որ այն շատ տպավորիչ գյուղ է:

«Իրականում ես շատ եմ ուզում այցելել հատկապես գյուղեր: Իհարկե, միշտ չէ, որ ստացվում է, բայց մի օր շատ հնարավոր է պատահական, առանց զգուշացնելու այցելեմ»,-ասել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում