Հասարակական

Ալավերդու Թումանյան փողոցի որոշ խանութներ վերսկսել են գործունեությունը. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ալավերդու Թումանյան փողոցի որոշ խանութներ վերսկսել են գործունեությունը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաք կատարած այցի շրջանակներում ծանոթացել է նաև քաղաքի Թումանյան փողոցում ջրհեղեղից հետո տիրող իրավիճակին և հետևել իրականացվող վերականգնողական աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ, որտեղ նա զրուցում է փողոցի խանութների սեփականատերերի հետ։

«Ալավերդու Թումանյան փողոցում ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ, որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը»,-գրառման մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը, զրուցելով սեփականատերերի հետ, ընդգծել է, որ գրանցված սեփականատերերին հատկացվելիք օժանդակությունը կախված է լինելու տվյալ խանութի առևտրի շրջանառության ծավալներից, քանի որ Կառավարության նպատակն է այնպես անել, որ դրանք աղետից հետո կարողանան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև բնակելի տներ և ծանոթացել բնակիչների կրած վնասներին։

Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրականացվող աշխատանքների և տրամադրվող աջակցության համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում