Հայաստանը և Հունաստանը կընդլայնեն ռազմատեխնիկական համագործակցությունը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում:

«Համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը, համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, համագործակցության իրականացման միջոցները»,-ասաց Արման Սարգսյանը:

Ուղղություններ են հանդիսանալու զենքի և ռազմամթերքի արտադրության, տեխնոլոգիաների փոխանցումն ու տեխնիկական աջակցությունը, ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ կազմակերպությունների հիմնումը, ռազմատեխնիկական ոլորտում մասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման ծրագրերի իրականացումը, ռազմական նշանակության ապրանքների նորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցումը:

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է նաև ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հավելեց, որ այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ հիմնման, այլ նաև զինվորների պատրաստման հարցում:

«Հունաստանը, որպես Հայաստանի բարեկամ, նաև հանդիսանում է կամուրջ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության»,-հավելեց նա:

Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հայերեն Español Français Русский 简体中文

Նեթանյահուն պաշտպանել է Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները կարևորում են նոր կապերի ստեղծումը խաղերի միջոցով

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

Համահայկական խաղերի լեռնադահուկային սպորտի մասնակիցները կարևորում են միասնականությունը` անկախ գրանցած արդյունքներից

Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը

Թրամփը Մարոկկոն և Սոմալին դիտարկում է որպես տարածքներ Գազայի բնակիչների վերաբնակեցման համար. ԶԼՄ-ներ

Մասնավոր ընկերությունն առաջարկում է Գյումրիում աղբի ոչնչացման գործարան հիմնել

Մակրոնը Սիրիայի նորանշանակ նախագահին հրավիրել է Ֆրանսիա

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է