Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունիսի 6-ին արած հայտարարություններին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը․

«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից:

ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

Ըստ այդմ՝ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։

Հայերեն Español فارسی Français Русский 简体中文

Համահայկական խաղերի դահուկավազքի դասական ոճում լավագույններն Աշոցքի ու Սոչիի ներկայացուցիչներն են

Համահայկական խաղերի սպորտային պարերի մրցաշարում աննախադեպ մասնակցություն ունենք. գլխավոր մրցավար

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աշխատավարձից բռնագանձվող գումարի չափ է սահմանվել 20 տոկոսը

ԵՄ-ն 134 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային և պետք է օգնի ավելի շատ. Կալաս

Թբիլիսիում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 ընդդիմադիր է ձերբակալվել

Թրամփը մաքսատուրքերը կքննարկի Կանադայի վարչապետի և Մեքսիկայի ղեկավարության հետ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

Մարտունիի համայնքապետն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանատան քաղաքական խորհրդականին

«Ալիե պառուսա» բնակելի համալիրում պայթյունից վիրավորվել է Դոնբասում գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի հունվարին գրանցվել է 97 ծնունդ