Մշակույթ

Մարտունի համայնքում կանցկացվի գեղանկարչական սիմպոզիում

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում կանցկացվի գեղանկարչական սիմպոզիում

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում նախապատրաստվում են գեղանկարչական սիմպոզիումին, որը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 4-14-ն ընկած ժամանակահատվածում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, գեղանկարչական սիմպոզիումի հիմնական առանցքը Մարտունու տեսարժան վայրերի պատկերումն է հայտնի արվեստագետների կողմից արված կտավների վրա։

Սիմպոզիումին կմասնակցի Երևան քաղաքից 10 անվանի նկարիչ, որոնց կմիանա ևս 5 նկարիչ Մարտունի համայնքից։

«Յուրաքանչյուր նկար կդառնա Մարտունու հարուստ մշակույթի անբաժանելի մասը, մնայուն ժառանգություն՝ ապագա սերունդների համար։

Սիմպոզիումը նախաձեռնել է Հայաստանի Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանը, ում սերն արվեստի և համայնքի հանդեպ կյանքի է կոչել այս տեսլականը։

Արամայիս Խլղաթյանի նախաձեռնությամբ Մարտունի քաղաքում 2012 թվականին կազմակերպվել էր քանդակագործության սիմպոզիում, որի շնորհիվ քաղաքի փողոցները զարդարվել է բարձրարվեստ 7 քանդակով։ Լիահույս ենք, որ գեղանկարչական այս սիմպոզիումի ընթացքում արվեստագետները Մարտունի համայնքի բնաշխարհը, նրա մարդկանց պատկերող հիասքանչ նոր կտավներ կստեղծեն»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Սիմպոզիումը ֆինանսավորվում է Մարտունու համայնքապետարանի կողմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում