Հասարակական

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն

5 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում հունիսի 5-ին անց է կացվել «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մասնակիցների կազմում էին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական և ոստիկանության վարչություններից ծառայողներ, Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարհանման հանձնաժողովներից աշխատակիցներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Ուսումնավարժության նպատակներն էին՝

• ղեկավար կազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը՝ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ,

• բնակչության պաշտպանության միջոցառումներին ընդգրկված կառավարման մարմինների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացումը,

• «Արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության պլան»-ի՝ «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության» հավելվածով սահմանված միջոցառումների կազմակերպման և իրականացման իրատեսության ստուգումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ շտաբային ուսումնավարժության խաղարկման սցենարի՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի կոմպրեսորային արտադրամասում վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով առաջացել էր ամոնիակի արտահոսք, իսկ կոմպրեսորի յուղային համակարգում հրդեհ էր բռնկվել, որը տարածվել էր երկու պահեստների ամբողջ երկայնքով։ Ստեղծված իրավիճակի հետևանքով վտանգված էին հարակից տարածքի բնակչության և գործարանի աշխատակիցների կյանքն ու առողջությունը:

Ըստ աղբյուրի՝ շտաբային ուսումնավարժանքն իրականացվել է 2 փուլով: «Առաջին փուլում իրականացվեցին մասնակիցների ազդարարում, հավաք և խնդրադրում, արձագանքման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև ԱԻ հանձնաժողովի որոշման նախապատրաստում և ընդունում:

Մասնակիցները, որպես իրենց առջև դրված խնդիրներ, իրականացրեցին աշխատանքներ օբյեկտի տարածքում առաջացած հրդեհի օջախում՝ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպեցին հետախուզություն՝ օբյեկտի հնարավոր քիմիական աղտոտվածության աստիճանը պարզելու, իրավիճակի գնահատման և տուժածների տարհանման նպատակով:

Փոխհամագործակցելով տարհանման հանձնաժողովների հետ` կազմակերպվեցին և կոորդինացվեցին ազդակիր համայնքների բնակչության ազդարարման, իրազեկման և անհրաժեշտության ժամանակ տարհանման աշխատանքներ:

Գործողության մեջ դրվեց «Արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության պլան»-ի՝ «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության» հավելվածը, ըստ որի օբյեկտում կազմակերպվեց հետախուզություն, համաձայն «Արմսվիթ» ՍՊԸ-ի հրդեհաշիջման օպերատիվ պլանի իրականացվեցին հետախուզություն, մարտական բացազատում, հրդեհաշիջման մակերեսի, հրդեհաշիջման օղակների, փողրակների և անհրաժեշտ ջրի քանակի ծախսի որոշում:

Մասնակիցներից յուրաքանչյուրն իր ոլորտով ներկայացրեց զեկույց, որից հետո ամփոփվեցին առաջին փուլի արդյունքները:

Երկրորդ փուլում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և բնակչության պաշտպանության միջոցառումներն էին, որոնց շրջանակներում արձագանքող ուժերի ու օպերատիվ ծառայությունների կողմից իրականացվեցին տարածքի սահմանազատում, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ, բուժօգնության ցուցաբերում, կոմունալ-էներգետիկ ցանցերի և խողովակաշարերի վերականգնում, վտանգավոր տարածքում հայտնված բնակչության պաշտպանության կազմակերպում, ինչպես նաև՝ բարձրախոսներով վտանգավոր տարածքում հայտնված բնակչության իրազեկում՝ վարվելակերպի և հասարակ պաշտպանության միջոցների օգտագործման մասին»,- հայտնում է աղբյուրը:

Ավարտին մասնակիցները վարժանքի ղեկավարին զեկուցել են կատարված աշխատանքների մասին։ Վերջինս, ամփոփելով ուսումնավարժության արդյունքները, մատնանշել է ուժեղ ու թույլ կողմերը, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

Երևան

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում