Մշակույթ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Գրքերի աշխարհում» կրթամշակութային ամառային ճամբարը

2 րոպեի ընթերցում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Գրքերի աշխարհում» կրթամշակութային ամառային ճամբարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 3-ից մեկնարկել է «Գրքերի աշխարհում» խորագիրը կրող կրթամշակութային ամառային ճամբարը: Այն կգործի ամռան երեք ամիսներին, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամառային ճամբարը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար: Երեխաները կմասնակցեն ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացների՝ հնարավորություն ստանալով ամառային արձակուրդներն անցկացնել առավել հետաքրքիր և հագեցած, ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ և նոր ընկերներ:

Ամառային ճամբարի օրերին երեխաները գրադարանում կմասնակցեն գրքերի ընթերցումների, քննարկումների, կդիտեն մուլտֆիլմեր և կունկնդրեն հեքիաթապատումներ, կծանոթանան աշխարհի տարբեր երկրների տեսարժան վայրերին ու մշակութային ժառանգությանը:

Երեխաների համար կկազմակերպվեն նկարչության, շախմատի, ասեղնագործության դասեր, անգլերեն ու ռուսերեն ինտերակտիվ պարապմունքներ, ցանկության դեպքում հնարավորություն կունենան կատարել դպրոցական հանձնարարությունները:

Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ Երևանի կրթամշակութային հաստատություններ, թատրոններ և թանգարաններ։

Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 52-12-22 հեռախոսահամարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում