ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է լինի միայն անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա, այդպես է եղել Տավուշի՝ արդեն իսկ սահմանազատված հատվածում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Մեր միանշանակ որոշումն է, որ սահմանազատման գործընթացը պետք է լինի միայն անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա: Եվ այդպես էլ եղել է այն հատվածում, որը սահմանազատվել է»,–ասաց Միրզոյանը: