Երևանում տեղադրված օդի որակի չափիչ սարքերի միջոցով կդիտարկվի ամբողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ է մշակվել, որը հունիսի 3-ից Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի կլինի բոլորին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օդի որակի չափիչ 15 սարք է այս պահին տեղադրվել մայրաքաղաքում:

Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ամբողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը և մինչև մեկ ամսվա հստակ տեղեկություն ստանալ:

Սարքերի թիվը կավելանա:

Հայերեն