Քաղաքականություն

Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ , նույնքան՝ Շիրակի կամ երկրի խնդիրներից․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիր հավաքի մասնակցին

1 րոպեի ընթերցում

Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ , նույնքան՝ Շիրակի կամ երկրի խնդիրներից․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիր հավաքի մասնակցին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանկողմից Գյումրիում հունիսի 1-ին իրականացված հանրահավաքի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե շիրակցի գերիների մասին իշխանությունը չի հիշում, մինչ օրս չեն վերադարձել ու որևէ հարթակից նրանց մասին չի բարձրաձայնվում։

«Որքան շիրակցի գերիների խնդրից եք տեղյակ , նույնքան՝ Շիրակի կամ երկրի խնդիրներից։

Խծաբերդից 62 գերեվարված մեր եղբայրները վերադարձել են, վերջին խումբը 2023-ի դեկտեմբերին, բայց այդ թեման ոչ շահարկելու է, ոչ էլ դրոշակ սարքելու։

Մեր արժեքներն ու ձեռագիրն է տարբեր։ Մենք լուռ ու հետեւողական աշխատում ենք։ Դուք՝ անիմաստ աղաղակում »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առուշանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում