Մշակույթ

«Թատրոն կայարան»-ը հանդիսատեսի դատին է հանձնել «Վաճառեք Ձեր ամուսնուն» ներկայացումը

2 րոպեի ընթերցում

«Թատրոն կայարան»-ը հանդիսատեսի դատին է հանձնել «Վաճառեք Ձեր ամուսնուն» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թատրոն կայարան»-ը թատերասերների դատին է հանձնել «Վաճառեք Ձեր ամուսնուն» կատակերգական ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման մեջ գայթակղության, սիրո և դավաճանության ամենամեծ պայքարն է, որի ընթացքում կերպարների հարաբերությունները հասնում են զավեշտի, սակայն սերն ու ընտանիքը հաղթում են:

Ներկայացման կարգախոսն է՝ «Երբ սերն է խոսում, ամեն բան լռում է»:

r1.jpg (186 KB)

Թատրոնի փոխտնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի խոսքով՝ «վաճառեք Ձեր ամուսնուն» և «երբ սերն է խոսում, ամեն բան լռում է» արտահայտությունները հակասում են իրար, սակայն ներկայացումը դիտելուց հետո հանդիսատեսն իր եզրակացությունները կարող է անել: «Մենք հրաշալի ստեղծագործական թիմ ենք հավաքել: Թե՛ դերասանները, թե՛ ռեժիսորը իրար շատ լավ են հասկանում, ներդաշնակ են, ինչի արդյունքում հետաքրքիր ներկայացում է ստացվել»,-ասում է Սողոմոնյանը:

Ներկայացման մեջ զբաղված են Արաքս Մելիքյանը, Քնարիկ Զաքարյանը, Իշխան Ղարիբյանը, բեմադրող ռեժիսորը Կարապետ Քարաջյանն է, պարերը՝ Արտյոմ Գևորգյանի:

r5.jpg (244 KB)

r4.jpg (245 KB)

r3.jpg (223 KB)

«Թատրոն կայարան»-ը գործում է 2022 թվականից: Թատրոնի խաղացանկում են «Անկոչ հյուրը», «Սեր ֆրանսիական ձևով», «Թռի-վռի մի ճպուռ», «Պույ-պույ մկնիկը», «Չարաճճի խոզուկների նոր արկածները» և այլ ներկայացումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում