Անահիտ Մանասյանը հանդիպիպել է Լոռու մարզի աղետի գոտու բնակիչների հետ
1 րոպեի ընթերցում
![Անահիտ Մանասյանը հանդիպիպել է Լոռու մարզի աղետի գոտու բնակիչների հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1138458.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Լոռու մարզում հանդիպել է մարզում տեղի ունեցած հեղեղումներից տուժած բնակավայրերի բնակիչների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
«Մայիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի աղետի գոտի:
ՄԻՊ-ն աշխատակազմի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել հեղեղումներից տուժած վայրերում։
Պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։