Հասարակական

Գծանշման աշխատանքներ՝ Երևանի հանրային տրանսպորտի արդիականացմանը զուգահեռ

1 րոպեի ընթերցում

Գծանշման աշխատանքներ՝ Երևանի հանրային տրանսպորտի արդիականացմանը զուգահեռ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականցնել ավտոբուսային եւ տրոլեյբուսային հավաքակազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

180 օրից Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 8 նոր տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը։ Նոր փոխադրամիջոցները փոխարինելու են ներկայիս հնամաշ շարժակազմին։

Որոշ երթուղիներում նաև փոփոխություններ կլինեն։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու նպատակով հանձնարարել է այս ծրագիրը ևս նախատեսել համայնքի բյուջեով:

Մայրաքաղաքում ակտիվորեն շարունակվում է նաև գծանշման գործընթացը։

Ժամանակացույցում որոշ շեղումներ են եղել ոչ բարենպաստ եղանակով պայամանավորված, սակայն նույնիսկ այս պարագայում գծանշումն իրականացվում է բարձր որակով և կավարտվի սահմանված ժամկետում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում