Մշակույթ

Մոնտեվիդեոյում կայացել է «Ավրորայի լուսաբացը›› ֆիլմի ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

Մոնտեվիդեոյում կայացել է «Ավրորայի լուսաբացը›› ֆիլմի ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոնտեվիդեոյում կայացել է ռեժիսոր Իննա Սահակյանի՝ միջազգային հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիր «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը` Ուրուգվայում Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ:

Ցուցադրությանը ներկա էին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի, Հանրային կրթության ազգային վարչության (ANEP) բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, քաղաքական-հասարակական գործիչներ, ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչներ:

u1.jpg (761 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությունից առաջ ելույթներով հանդես են եկել դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը և ‹‹Սինեմատեկա Արմենիա››-ի հիմնադիր տնօրեն, ուրուգվայահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանը:

Մարիամ Գևորգյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչած երկրում «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը յուրահատուկ խորհուրդ ունի: Կարևորելով նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը՝ որպես դրանց կանխարգելման միջոց` նա բարձր է գնահատել բոլորովին վերջերս Ուրուգվայի խորհրդարանի երկու պալատների կողմից յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծի միաձայն ընդունումը:

Ջեք Պողոսյանն իր ելույթում անդրադարձել է ֆիլմի ստեղծման պատմությանը, կարևորել Ուրուգվայում հայկական կինոարվեստի ներկայացումը՝ վստահություն հայտնելով, որ այն շարունակական բնույթ է կրելու:

u3.jpg (750 KB)

u4.jpg (622 KB)

u5.jpg (696 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում