Պաշտոնական

ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի բնագավառներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին: Ընկերությունն ունենալով մի քանի միլիարդ դոլարի կապիտալ՝ գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ջորջ Լոգոթեթիսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության, Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է արևային և կանաչ էներգիայի, ավիացիայի և այլ ուղղություններով նոր նախագծերի իրականացումը:

Ջորջ Լոգոթեթիսն անդրադարձել է «Լիբրա գրուպ»-ի գործունեությանը և նշել, որ պատրաստ են շարունակել քննարկումները ՀՀ-ում ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում