Հասարակական

Սևան համայնքի Չկալովկա գյուղի դպրոցը ստացել է նոր գույք

1 րոպեի ընթերցում

Սևան համայնքի Չկալովկա գյուղի դպրոցը ստացել է նոր գույք

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուսումնական տարվա ավարտը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղի միջնակարգ դպրոցի համար նշանավորվել է հաճելի և սպասված անակնկալով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, դպրոցական նոր գույքը նվիրաբերվել է ԱՄՆ «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից։

Հիմնադրամի նվիրատուների ջանքերով դպրոցի գույքն ամբողջովին նորացվել է, ինչի շնորհիվ նոր ուսումնական տարվա մեկնարկից Չկալովկայի դպրոցականներն իրենց դասերը կանցկացնեն նոր և հարմարավետ գույքի առկայությամբ։

«Հայ դպրոց» հիմնադրամի Սևանի տարածքի պատասխանատու Պապ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ ընդառաջ գնալով Չկալովկայի դպրոցի տնօրինության խնդրանքին և գույքագրելով կարիքները՝ հիմնադրամը փոխել է դպրոցի ամբողջ գույքը՝ հատկացնելով տարբեր չափսերի աշակերտական աթոռներ, ուսուցչական սեղան-աթոռներ, կախիչներ, գրատախտակներ, համակարգչային սեղաններ, գրապահարաններ։

«Հայ դպրոց» հիմնադրամի նվիրատվության հաջորդ հասցեն Սևան համայնքի Նորաշեն գյուղի դպրոցն է։

Մինչ այս նվիրատվությունը՝ «Հայ դպրոց» հիմնադրամը դպրոցական գույք է նվիրաբերել Սևան քաղաքի և համայնքի մյուս գյուղական բնակավայրերի դպրոցներին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում