Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված ու Վարդենիսում վերաբնակված ընտանիքների ներկայացուցիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում վերաբնակված ընտանիքների ներկայացուցիչների հետ՝ նրանց ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան առաջիկա տարիների ընթացքում լուծելու իրենց բնակարանային խնդիրները՝ բացառապես պետական միջոցներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարզպետը տեղեկացրեց, որ ծրագիրը կիրականանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։

Երրորդ գոտում, որտեղ ընդգրկված են մարզի 39 բնակավայրեր, բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետությունից աջակցություն կստանա 5 միլիոն դրամի չափով։

Երկրորդ գոտում ընդգրկված 15 բնակավայրերում բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրվի 4 միլիոն դրամ։ Մարզի մնացած բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են առաջին գոտում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրվի 3 միլիոն դրամ։

Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։

Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։

Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ և հիպոթեքային վարկավորում։

Ծրագրի շուրջ պարզաբանումներ են տվել նաև ՀՀ միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Գինոսյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացող ընտանիքների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են Գեղարքունիքի մարզպետին և մյուս բանախոսներին` ստանալով անհրաժեշտ պարզաբանումներ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։

«Իմ հորդորն այն է, որ դուք մնաք, տներ ձեռք բերեք կամ կառուցեք մեր մարզում, ապրեք լիարժեք կյանքով ու ստեղծագործ աշխատանքով։ Առաջացած ցանկացած հարցի պարզաբանման համար դիմեք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, համայնքապետարան և Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»,- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ասել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել