Մշակույթ

Հայ դուդուկահարները հայկական երաժշտությունը ներկայացրել են Լոնդոնի բեմում

1 րոպեի ընթերցում

Հայ դուդուկահարները հայկական երաժշտությունը ներկայացրել են Լոնդոնի բեմում

ԳԱՎԱՌ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառցի անվանի դուդուկահար Հարություն Չքոլայնը և Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դուդուկի դասատու Կարեն Սիրականյանը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Կիրիլ Կարաբիցի հրավերով, սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Royal Festival համերգասրահում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հարություն Չքոլյանն ու Կարեն Սիրականյանը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Կիրիլ Կարաբիցի դիրիժորությամբ, կատարել են Ավետ Տերտերյանի երրորդ սիմֆոնիան՝ գրված զուռնայի և դուդուկի համար։

«Մեր դուդուկահարների կատարումներն ընդունվել են ծափողջույններով ու հիացմունքով։ Հարություն Չքոլյանն ու Կարեն Սիրականյանը հրավեր ունեն նաև Ֆրանսիայից, որտեղ ևս հանդես կգան նույն կատարումով։ Շատ հպարտ ենք, որ մեր դուդուկահարները կարողանում են փայլել նաև միջազգային բեմերում»,-նշեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում