Քաղաքականություն

Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

3 րոպեի ընթերցում

Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման առումով մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա դեռ չի նշանակում, թե կողմերը հասել են վերջնագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող այն տեսակետին, թե Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ: Ավելի ճիշտ՝ այդ համաձայնությունները ձեռք բերված են 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում, դրանից հետո Սոչիում, հետո Բրյուսելում: Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Եվ ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքն ավարտելու»,–ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ամրագրելու համար ի՞նչն է խանգարում Բաքվին՝ վարչապետն ասաց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը բազմաշերտ է:

«Երբեմն մեկնաբանությունները, որ մենք անում ենք դրա վերաբերյալ, խաղաղության պայմանագրի տեքստերին և դինամիկային անծանոթ մարդկանց մոտ միշտ չէ, որ ճշգրիտ տպավորություն են ստեղծում: Արտաքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարն այդ մասին խոսել են: Բայց այդ տեքստն իրականության արտահայտման և ընկալման առումով կարող է որոշակի տարբերվել: Իրականում խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին: Այնտեղ խոսքն ուրիշ բանի մասին է»,–ասաց Փաշինյանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություններ անել:

Վարչապետը հիշեցրեց Բաքվից բարձրագույն մակարդակում հնչող հայտարարությունները: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին, Ալմա-Աթայի հռչակագրին: Սակայն, ըստ Փաշինյանի, վերարտադրման գործընթացում կան աշխատանքային հարցեր, որոնք կարող են հաղթահարվել:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասաց. «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն: Բայց դա դեռ չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին, և մնում է միայն ստորագրելը»:

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Քաղաքականություն

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում