1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին և հայ ժողովրդին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին էստոնացի նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Dear @AraratMirzoyan & all the people of #Armenia.
Happy Republic Day from #Estonians to our good friends! pic.twitter.com/Zaqw1u2q8n
— Margus Tsahkna (@Tsahkna) May 28, 2024
«Սիրելի Արարատ Միրզոյան և ողջ հայ ժողովուրդ։ Էստոնացիների անունից շնորհավորում եմ մեր լավ ընկերներին Հանրապետության օրվա առիթով»,- գրել է Մարգուս Ցահքնան։