Քաղաքականություն

Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին

1 րոպեի ընթերցում

Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լեմկինի ինստիտուտն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

«Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար կալանավորված մնալ արցախցի քաղաքական բանտարկյալները։ Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանի նախագահին կոչ ենք անում ազատ արձակել բոլոր հայերին, որոնք ներկայում պահվում են Բաքվում։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ստորագրել Ադրբեջանին պահվող հայ գերիներին ազատ արձակելու միջնորդությունը։

«Ստորագրելով այս միջնորդությունը՝ դուք կարող եք քայլ անել Բաքվում պահվող արցախահայերի, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնցից ոմանք ապօրինաբար այնտեղ են պահվում տարիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում