Հասարակական

Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար

2 րոպեի ընթերցում

Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է 350 մետր գազատար

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդառատ անձրևների պատճառով Մեծ Մանթաշում փլուզվել է գազատար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եղանակային պայմաններով պայմանավորված, Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի շուրջ 350 մետր ճանապարհամերձ գազատար խողովակը փլուզվել է, որի հետևանքով դադարեցվել է համայնքի 10 բնակելի տան և հարակից հատվածում գտնվող մանկապարտեզի գազամատակարարումը։

Մայիսի 28-ին, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Մեծ Մանթաշի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանի, Շիրակ ԳԳՄ տնօրեն Թորգոմ Սուքիասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ եղել է Մեծ Մանթաշում, հանդիպել բնակիչներին, լսել նրանց և պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին, որից հետո եղել է նաև բնակավայրի մանկապարտեզում։

445089081_760231599633031_6530214292269863223_n.jpg (747 KB)

Տնօրենի հետ զրույցում քննարկվել է բնակավայրում նոր մանկապարտեզ կառուցելու հարցը, քանի որ հաջորդ տարի սաների թիվը, ըստ նախնական տվյալների, կավելանա 27-ով։ «Մեզ համար կարևոր է առաջացած խնդրի օր առաջ լուծումն ու գազամատակարարման վերականգնումը: Եղանակային պայմաններն, իհարկե, անբարենպաստ են, սակայն բոլորիս ջանքերը պետք է միտված լինեն մեր բնակիչների հոգսերի թեթևացմանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների և հնարավորությունների սահմանում կանգնած է բոլոր պատասխանատու կառույցների կողքին»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։ Մարզպետի հետ հանդիպման ժամանակ գազամատակարար և ճանապարհաշինական կազմակերպության պատասխանատուները խոստացել են համատեղ ջանքերով ամենասեղմ ժամկետներում վերացնել փլուզման հետևանքները և վերականգնել գազամատակարարումը։

443823933_760231659633025_6950954039956540082_n.jpg (792 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում