«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բոհեմ» թատրոնում օրերս կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն, որը նվիրված էր մեծն բանաստեղծ Պարույր Սևակի և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: «Գրական ընթերցումներ երաժշտության ներքո» երեկոների շարքի աջակիցը «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն է։

«Շատ դժվար է Երևան քաղաքում և, էլ չեմ ասում, աշխարհում, որ հասարակ մարդ կարողանա թատրոնում անել այսպիսի երեկոներ: Ես շատ շնորհակալ եմ «Ֆասթ Շիֆթ» ընկերության հիմնադիրներին՝ Բադալյանների ընտանիքին, որ հավատացին, սիրում են արվեստը, և այս երեկոն նրանց շնորհիվ այսօր կայանում է», - ասել է գրական երեկոյի հեղինակ Ալվինա Հովակիմյանը։

Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ, երեկոն անցել է լեփ-լեցուն դահլիճում:

Կարևորելով մշակութային միջոցառումներին աջակցելը՝ պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ մատուցող «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի մշակութային ոլորտում:

Երեկոյի հիշարժան պահերը՝ տեսանյութում։

Հայերեն فارسی

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները