Հասարակական

Հունիսի 1-ին ընդառաջ Երևան Մոլը սկսում է երեխաների առողջությանն աջակցող «Որ ժպտաս, փոքրիկ» արշավը

4 րոպեի ընթերցում

Հունիսի 1-ին ընդառաջ Երևան Մոլը սկսում է երեխաների առողջությանն աջակցող «Որ ժպտաս, փոքրիկ» արշավը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևան Մոլ առևտրաժամանցային համալիրը հայտարարել է սոցիալական պատասխանատվության ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է Հայաստանում երեխաների առողջության պահպանման նախաձեռնություններին աջակցելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Որ ժպտաս, փոքրիկ» կարգախոսի ներքո արշավը հունիսմեկյան միջոցառումների համար նախատեսված ողջ բյուջեն փոխանցելու է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին (HFC)։

Նախաձեռնությունն ընդգծում է երեխաների առողջապահական կարիքները բավարարելու բացառիկ կարևորությունը, հատկապես մի աշխարհում, որտեղ երեխաների շրջանում աճում է ասթման։ Այն երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունն է ամբողջ աշխարհում, մինչդեռ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, ինչպիսիք են հիվանդությունների թերի կամ ուշ ախտորոշումը, ասթմայի բուժման համար օգտագործվող դեղորայքի անկանոն հասանելիությունը Հայաստանում և այլն:

2.jpg (516 KB)

Հատկանշական է, որ հիմնադրամը վերջերս ձեռնամուխ է եղել երեխաների շրջանում ասթմայի տարածվածության ուսումնասիրմանն ու դրա դեմ պայքարին ուղղված համազգային ծրագրի իրականացմանը: Այս համապետական հետազոտական միջոցառումը, որում նախատեսվում է ընդգրկել շուրջ 15 հազար երեխայի Հայաստանի բոլոր մարզերում, կարևոր քայլ է առողջապահության աճող խնդիրը հասկանալու և լուծելու համար:

Երևան Մոլի արշավի շրջանակներում ԿինոՊարկը և Նավապետ Քիդի գանձերի կղզին իրենց ստացած հասույթի մի մասը փոխանցում են HFC-ին։ Համատեղ այս ծրագրի նպատակն է կենսական աջակցություն ցուցաբերել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին և նպաստել Հայաստանի առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանը:

Ինչպես նշել է Երևան Մոլի բիզնեսի զարգացման տնօրեն Շուշան Ավագիմյանը, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հիմնախնդիրները միշտ եղել են իրենց գործունեության կենտրոնում։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աջակցել ենք գրեթե բոլոր այն հիմնադրամներին, որոնք զբաղվում են երեխաների առողջության և կյանքի որակի բարելավմանն ուղղված աշխատանքներով։

Տեսնելով HFC-ի կատարած ահռելի աշխատանքը՝ այս տարի ևս որոշեցինք անմասն չմնալ և մեր ներդրումն ունենալ տվյալ ֆոնդի շահառու երեխաների աջակցության գործում։

Այս արշավի կարևոր նպատակներից է նաև երեխաների առողջական հիմնախնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ հանրության լայն իրազեկումը, ինչպես նաև օրինակ ծառայելը մասնավոր սեկտորի այլ կազմակերպությունների համար»,-ասել է Ավագիմյանը։

3.jpg (524 KB)

HFC-ի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Երևան Մոլին իր առանցքային նախաձեռնության համար, որը միտված է աջակցելու երեխաների առողջությանը։

«Այս արշավը ոչ միայն կնպաստի հիմնադրամի աշխատանքներին, այլև կբարձրացնի հանրության իրազեկվածությունը հիմնադրամի ջանքերի և երեխաների առողջության հիմնախնդիրների վերաբերյալ։ Մասնավոր սեկտորի ներգրավվածությունը սոցիալական պատասխանատվության ծրագրերում չափազանց պահանջված է: Այսպիսի համագործակցությունները վառ օրինակ են, թե ինչպես բիզնես կառույցները կարող են նպաստել հասարակության կարևոր խնդիրների լուծմանը»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի նպատակն է բուժել, վերահսկել և կանխարգելել երեխաների շրջանում ծանր հիվանդությունները և ընձեռել նրանց ապրելու հնարավորություն։ Հիմնադրամը տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնց շարքում են նաև կանխարգելիչ առողջապահությանն ուղղված ծրագրերը։

2021 թվականից մինչ այսօր հիմնադրամն աջակցել է շուրջ 2700 երեխայի և այդ նպատակի համար ծախսել է շուրջ 1 միլիարդ դրամ գումար։

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Երևան

Երևանում սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան

Երևան

Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

Երևան

Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում

Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն

Ռուսաստան

Օրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվեն

Երևանի քաղաքապետն ու Հայաստանում Կանադայի դեսպանը պայմանավորվել են նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին

Երևան

Երևանի քաղաքապետն ու Հայաստանում Կանադայի դեսպանը պայմանավորվել են նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին

Անհայտ անձը հատուկ հեղուկ է լցրել Մաշտոցի պողոտայի սոսիների տակ. կանաչապատման ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահներին

Երևան

Անհայտ անձը հատուկ հեղուկ է լցրել Մաշտոցի պողոտայի սոսիների տակ. կանաչապատման ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահներին

Երևանի մետրոպոլիտենի ղեկավար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին

Եվրոպա

Երևանի մետրոպոլիտենի ղեկավար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին

Կոմիտասի պողոտայում երթևեկության փոփոխություն կկատարվի

Երևան

Կոմիտասի պողոտայում երթևեկության փոփոխություն կկատարվի

Երևանի բոլոր վարչական շրջաններում շների համար նախատեսված զբոսայգիներ կկառուցվեն

Երևան

Երևանի բոլոր վարչական շրջաններում շների համար նախատեսված զբոսայգիներ կկառուցվեն

Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Հունաստանի մայրաքաղաքի հետ. Ավինյանն ընդունել է Սոֆիանոպուլոսին

Երևան

Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել Հունաստանի մայրաքաղաքի հետ. Ավինյանն ընդունել է Սոֆիանոպուլոսին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում