Հասարակական

Երևանին անհրաժեշտ է 18 մետրանոց ևս 250 ավտոբուս. քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Երևանին անհրաժեշտ է 18 մետրանոց ևս 250 ավտոբուս. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 18 մետր երկարության նոր ավտոբուսներ ձեռք բերելու գործընթացը հնարավորինս արագացնելու համար հանձնարարել է այդ ծրագիրը դիտարկել համայնքի բյուջեով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է քաղաքապետարանի՝ մայիսի 27-ի գործակարգավարական նիստում:

«Հասարակական տրանսպորտում բարեփոխումները պետք է հասցվեն ավարտին, ինչի համար մեզ պետք է ևս 250 հատ 18 մետրանոց ավտոբուս: Մենք այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու, թեկուզև փուլային եղանակով ու դժվարություններով՝ պետք է իրականացնենք ծրագիրը»,- ընդգծել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում