Հասարակական

Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ առկա չէ

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ առկա չէ

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, փրկարար ծառայության, համայնքային պատասխանատուները, մայիսի 26-ին եղել են մի շարք ջրամբարներում` դիտարկելու եղանակային պայմաններով պայմանավորված ընդհանուր իրավիճակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանատուները եղել են Թավշուտի ջրամբարում, Արփի լճում, Աշոցք-Կարմրավան հատվածում, ջրամբարների պատասխանատուների հետ տեղում ծանոթացել իրավիճակին, քննարկել հորդառատ անձրևներից հետո ջրի քանակին, լցվածությանն ու հետագայում ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր։ Զեկուցվել է, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա։

Շիրակի մարզպետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մարզպետը հանձնարարել է մարզի բոլոր համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն, արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովները պատրաստի վիճակի պահել, համապատասխան բոլոր կառույցներին՝ իրականացնել պարտականություններից և լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում