Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 25-ին ժամը 07:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 7/5 հասցեի մոտակայքում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, տեղի է ունեցել փլուզում:

Տեղեկատվությունը փոխանցվել է Կոմունալ տնտեսության վարչություն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Հայերեն