Հասարակական

Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը

2 րոպեի ընթերցում

Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս Երևանում արդեն երկրորդ անգամ անցկացվել է Հերոսների լիգայի «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը։ Հայաստանյան մարաթոնի տիտղոսային հովանավորը Fastex-ն էր։ Կիսամարաթոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մրցավազքը մեկնարկել է Հանրապետության հրապարակից՝ ներառելով քաղաքի կենտրոնական փողոցները։ Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Մրցավազքին կարող էր մասնակցել 6 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ։ Մասնակիցները պետք է հաղթահարեին մի քանի մրցատարածություններ՝ 1, 5, 10 կամ 21,1 կմ երկարությամբ։

4A3A0189.JPG (10.19 MB)

Հատկանշական է, որ հենց նույն օրն ավելի քան 160,000 անձ միացել է «One Run» կիսամարաթոնի մեկնարկին՝ Ռուսաստանի բոլոր մարզերում, իսկ շուրջ 15 երկրից մարթոնին է միացել ավելի քան 30,000 վազորդ։

4A3A0209.JPG (12.98 MB)

Fastex-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, շարունակելու է աջակցել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

4A3A9686.JPG (16.87 MB)

4A3A9700.JPG (18.86 MB)

4A3A9713.JPG (7.23 MB)

4A3A9912.JPG (6.37 MB)

4A3A9946.JPG (5.53 MB)

4A3A9949.JPG (11.33 MB)

4A3A0231.JPG (11.29 MB)

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում