Քաղաքականություն

Նախկինում Բաքվի իրականացրած քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ջոն Ինյարիտու

4 րոպեի ընթերցում

Նախկինում Բաքվի իրականացրած քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ջոն Ինյարիտու

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջողությունը մեծապես կախված է արդար և թափանցիկ բանակցություններին երկու կողմերի իրական հանձնառությունից։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ սահմանազատման գործընթացի համատեքստում Հայաստանի իշխանությունները բանակցում են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի հետ, որը գլխավորում է էքսպանսիոնիստական ​​նկրտումների պատմություն ունեցող ալիևյան կլանը:

Իսպանացի պատգամավորը նկատեց՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել բարդությունները և հիմքում ընկած խնդիրները՝ հասկանալու համար այս համաձայնության (խմբ․ պատգամավորը նկատի ունի ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ պայմանավորվածությունը) հնարավոր արդյունքները:

Այսուհանդերձ, Ինյարիտուն սահմանազատման գործընթացի համատեքստում ևս Ադրբեջանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ մտահոգություն հայտնեց․

««Արևմտյան Ադրբեջանի» քարոզչության մեջ Ադրբեջանի զգալի ներդրումն, ինչպես նախկինում արեցին «խավիարային դիվանագիտության» սխեմայի դեպքում, մտահոգություն է առաջացնում նրա մտադրությունների անկեղծության վերաբերյալ: Նման գործողությունները կարող են խաթարել խաղաղության գործընթացը՝ ստեղծելով և հավերժացնելով կեղծ պատմություններ, որոնք ավելի շուտ բորբոքում են լարվածությունը, քան լուծում դրանք»,-ասաց իսպանացի պատգամավորն՝ ընդգծելով, որ անարդար խաղաղությունը, որը պարտադրված է կամ չի կարողանում լուծել երկու կողմերի հիմնական խնդիրները և դժգոհությունները, դժվար թե տևական կայունություն բերի:

Ինյարիտուի կարծիքով՝ պարտադրված կամ էլ կողմերի միջև գոյություն ունեցող հիմնական խնդիրների լուծմանը չհանգեցնող համաձայնագիրը կարող է ոչ թե խաղաղություն ու կայունություն բերել, այլ կարող է դանդաղ գործողության ռումբ հանդիսանալ։

«Որպեսզի խաղաղությունը կայուն լինի, համաձայնագիրը պետք է լինի արդար, հավասարակշռված և հարգված՝ դրանում բոլոր ներգրավվածների կողմից»,- նշեց պատգամավորը:

Ջոն Ինյարիտուն, համեմատելով հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը և, ընդհանրապես, Բաքվի՝ ձեռք բերված համաձայնություններին հավատարիմ մնալու և դրանց հետևելու վարքագիծը, հիշեցրեց այն գործողությունների մասին, որոնք Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում և վերջինիս վերաբերող պայմանավորվածություններում։

«Ադրբեջանի կողմից Արցախի կառավարության ներկայացուցիչների, արցախցի քաղաքացիական անձանց և նույնիսկ երրորդ երկրներից, օրինակ՝ Լիբանանից եկած անհատների շարունակական կալանավորումը, որը հիմնված է բացառապես նրանց հայկական ծագման վրա, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս ապօրինի գերությունն ընդգծում է ադրբեջանական ռեժիմի համակարգված և խտրական քաղաքականությունը հայերի նկատմամբ»,- ասաց նա՝ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից նմանատիպ գործողություններն ավելի են ընդգծում երկիրը կառավարող ռեժիմի կողմից մարդու հիմնարար իրավունքների անտեսումը և նրա մտադրությունը՝ ահաբեկելու և ճնշելու հայ բնակչությանն ամբողջ աշխարհում:

Ջոն Ինյարիտուի հետ ամբողջական հարցազրույցը կհրապարակվի մայիսի27-ին։

Դավիթ Մամյան

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում