Հասարակական

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին հրաժեշտ տվեցին ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցների 4149 աշակերտ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին հրաժեշտ տվեցին ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցների 4149 աշակերտ

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզային ենթակայության 116 և ԿԳՄՍ նախարարության ենթակայության 8 հանրակրթական դպրոցներից 5-օրյա աշխատանքային գրաֆիկ ունեցող 110 դպրոցներում տեղի են ունենում ավարտական «Վերջին դաս»-ին նվիրված միջոցառումներ, իսկ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ ունեցող 14 դպրոցներում նման արարողություններ կանցկացվեն մայիսի 25-ին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գեղարքունիքի մարզում 2023-2024 ուսումնական տարվա ավարտին իրենց կրթօջախներին հրաժեշտ են տալիս միջնակարգ և ավագ դպրոցների 1509 12-րդ դասարանցիներ, որոնցից 1106-ը՝ մարզային ենթակայության միջնակարգ դպրոցների, 403-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ավարտական դասարանների շրջանավարտներն են։

Մարզի հիմնական դպրոցների 9-րդ դասարանն ավարտում է 2640 աշակերտ։

Մարզի հանրակրթական հաստատությունների շրջանավարտներին շնորհավորական ուղերձ են հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում