Երևանի հասարակական տրանսպորտը վաղ առավոտից սկսել է աշխատել բնականոն հունով. Քաղաքապետարան
1 րոպեի ընթերցում
![Երևանի հասարակական տրանսպորտը վաղ առավոտից սկսել է աշխատել բնականոն հունով. Քաղաքապետարան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137743.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հասարակական տրանսպորտը մայիսի 23-ի վաղ առավոտից սկսել է աշխատել բնականոն հունով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ։ Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ»,- նշված է Քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Մայիսի 22-ին որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, զրուցել վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները: