Երևանի հասարակական տրանսպորտում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ և շարժակազմերի բացակայություն. քաղաքապետարան
1 րոպեի ընթերցում
![Երևանի հասարակական տրանսպորտում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ և շարժակազմերի բացակայություն. քաղաքապետարան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137716.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից, ըստ էության, արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: