Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Լյուքսեմբուրգի խորհրդարանի խոսնակ

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Լյուքսեմբուրգի խորհրդարանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ,22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լյուքսեմբուրգը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հյուրընկալության համար՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն ընդգծեց, որ Հայաստանում գտնվելն իր համար մեծ պատիվ է, իր պաշտոնական այցը Հայաստան վկայում է այն մասին, որ պատրաստակամություն կա զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները։

«Սա երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում, դա աննախադեպ է։ Առաջին անգամ այստեղ եմ այցելել որպես Լյուքսեմբուրգի խորհրդարանական պատվիրակության անդամ և երբ դարձա խորհրդարանի նախագահ, ցանկացա նաև այդ կարգավիճակում այցելել Հայաստան: Ինձ դրան դրդեց այն ամենն, ինչ տեղի է ունեցել այս տարածաշրջանում վերջին տարվա ընթացքում։ Իմ այցելությունը ցույց է տալիս Հայաստանի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների զարգացման կարևորությունը, հատկապես խորհրդարանական փոխգործակցության առումով։ Գիտեք, որ մենք ունենք շատ ակտիվ խորհրդարանական բարեկամական խմբեր՝ փոխադարձ այցելություններ են լինում։ Նաև կառավարության մակարդակում ունենք շատ հրաշալի քաղաքական երկխոսություն, օրինակ՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարների միջև։

Այսօր և վաղը նախատեսում ենք այցելել նախագահին և վարչապետին՝ բացահայտելու հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունները»,- ընդգծեց Վիզլերը։

Նա նշեց, որ Լյուքսեմբուրգը նաև ընդգրկված է Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում, որը ցույց է տալիս երկրի հանձնառությունը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար։

«Կարծում եմ, որ այս այցը կամրապնդի հարաբերությունները մեր երկրների միջև և ապագայում կհանգեցնի ավելի սերտ համագործակցությունների: Ցանկանում եմ ասել, որ Հայաստանը մեր ամբողջական աջակցությունն ունի իր ժողովրդավարության անցման ճանապարհին։ Մենք նաև ողջունում ենք Հռոմի ստատուտի վավերացումը»,- ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը։

Վիզլերը տեղեկացրեց, որ Լյուսեմբուրգի խորհրդարանը Հայաստանին վերաբերվող բոլոր բանաձևերը և որոշումները միաձայն է ընդունել։

«Մենք կշարունակենք մեր ներգրավվածությունը ԵՄ քաղաքացիական առաքելությունում, որը մեզ համար կարևոր է։ Անհրաժեշտության դեպքում մենք նաև կուժեղացնենք առաքելությունը և կաջակցենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման հարցում։ Մենք նաև Հայաստան-ԵՄ նոր ծրագրի շուրջ ենք աշխատում, Լյուքսեմբուրգը Բրյուսելում փորձում է առաջ տանել այն։ Մենք հստակ հռչակում ենք, որ ռազմագերիների ազատ արձակումը նախապայմաններ են խաղաղ բանակցությունների համար։ Սա հստակ է մեզ համար և Լյուքսեմբուրգի խորհրդարանը համակարծիք է այս հարցում»,- եզրափակեց Վիզլերը։

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում