Քաղաքականություն

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը ելույթ կունենա Հայաստանի խորհրդարանում

1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը ելույթ կունենա Հայաստանի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 22-ին ելույթ կունենա Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այսօր Ազգային ժողովում ականատես կլինենք Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների բարձր մակարդակի մասին փաստող ևս մեկ իրադարձության։

Պարոն Վիզլերը ելույթ կունենա ազգային ժողովի նիստերի դահլիճում, ինչն աննախադեպ իրադարձություն է»,- ասաց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում