Մշակույթ

Սոպրանո Արփի Սինանյանը երկրորդ մրցանակով է վերադարձել Իտալիայում կայացած երաժշտական միջազգային մրցույթից

3 րոպեի ընթերցում

Սոպրանո Արփի Սինանյանը երկրորդ մրցանակով է վերադարձել Իտալիայում կայացած երաժշտական միջազգային մրցույթից

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում տեղի է ունեցել «XXVI Edizione del Concorso Internazionale per cantanti lirici Città di Alcamo» մրցույթը, որի երկրորդ պատվավոր տեղին արժանացել է Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի, սոպրանո Արփի Սինանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արփի Սինանյանից, մրցույթն անցկացվում էր Իտալիայի Սիցիլիա շրջանի Ալկամո քաղաքում։ Մրցակիցները թվով 46-ն էին, ովքեր ներկայացնում էին Հայաստանը, Չինաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Հարավային Կորեան, Թայվանը, Մեքսիկան, Արգենտինան, Ռուսաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Հունգարիան, Իտալիան, այլ երկրներ։ Բոլոր մասնակիցները հմուտ կատարողներ են եղել, հիմնականում իրենց երկրներում կայացած արտիստներ։ Մրցույթի ընթացքում Արփին կատարել է Ա. Վիվալդիի «Բայազետ» օպերայից Իռենայի արիան, Շ. Գունոյի «Սաֆո» օպերայից Սաֆոյի արիան, Ք. Վ. Գլյուկի «Ալցեստա» օպերայից Ալցեստայի արիան եւ Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայից Լեոնորայի արիան։

Արփին ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջը եւ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի «Երիտասարդական ծրագրի» մեներգչուհի է։

«Մի քանի անգամ լավ արդյունքներ եմ գրանցել առցանց միջազգային մրցույթներում։ Սակայն առաջին անգամ էի մասնակցում Եվրոպայում տեղի ունեցող միջազգային մրցույթի։ Իտալիան, լինելով պատմական եւ մշակութային կենտրոն, մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Հետաքրքիր էր ծանոթանալ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, տեղեկանալ իրենց երկրներում օպերային արվեստի զարգացման միտումների մասին եւ պարզապես ձեռք բերել նոր ընկերներ։ Այս մրցույթի շրջանակներում հրավեր եմ ստացել մասնակցելու «Ente Luglio Musicale Trapanese»-ի կողմից կազմակերպվող համերգում։ Իսկ հունիսի 2-ին Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդական ծրագրերի համատեղ համերգին կկատարեմ Լեոնորայի արիան Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերայից։ Սպասում եմ նաեւ մի քանի մրցույթների ամփոփմանը, որոնց նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարել եմ»,-ներկայացրեց Արփի Սինանյանը։

Արփի Սինանյանն արմատներով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։

Խոսրով Խլղաթյան

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Մշակույթ

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Մշակույթ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Մշակույթ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում